Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պանիր գնում են թոշակից թոշակ

Հասարակություն
panir1

Տարվա այս սեզոնին պանիրը սակավ է։ Բայց դեֆիցիտ չկա` ասում է ֆերմեր Վարսիկ Հակոբյանը։ Նա օրինաչափ է համարում շուկայում պանրի սակավությունը, քանիր որ կիթը դեռ սկսված չէ. «Միշտ էլ գարնանը կաթի քչություն է լինում, կովերը դեռ ծնած չեն, որն էլ ծնած են, կաթը հորթն է ուտում», - բացատրում է անասնատերը։ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ Վարսիկ Հակոբյանի 11 կովերից դեռ բոլորը կաթ չեն տալիս, միայն 3-ը, մնացածը 2-3 ամսից կտան։ Նրա խոսքով՝ մի 2 ամսից ամեն ինչ իր տեղը կընկնի՝ կովերը կգնան արոտի, կաթը կշատանա։ Նա վստահեցնում է՝ կաթի քչության պատճառով պանրի գինը չի բարձրանա։ Առանց այն էլ գնորդ չկա, պանիր գնում են թոշակից թոշակ. «Թոշակ ստանալու 3 օրը համեմատական կարգով առևտուր լինում է, բաց նրանից հետո ճգնաժամ է մինչև մյուս թոշակ», - նշում է ծաղկունքցի անասնատերը։ Դժգոհության պատճառը միայն պանրի առևտրի ծավալը չէ. անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու չէ. «Խոտի մեկ հակը առնում ես 1500 դրամ, որը կովին չի կշտացնում, պանրի կիլոգրամն էլ 1500- 1800 դրամով վաճառում,արդյունքում միայն չարչարանքն է մնում՝ թրիք թափելը»։ Պանրագործ Ռուզան Քոչարյանը նկատում է՝ պանրի սակավություն կա, բայց ծայրահեղության չի հասնում։ Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը գտնում է, որ պանրի շուկայում դեֆիցիտի հավանականություն կա։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է սեզոնայնությամբ՝ կիթը քիչ է։ «Կիթը եթե շուտ սկսվեց, նման փաստի առաջ չենք կանգնի»,- ընդգծում է Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անում են, որ պանրի քչությունը չազդի գնի վրա։