Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ չասվեց այսօրվա հանրահավաքում

Քաղաքականություն
8733d7da1f1987b0b82379d4b63820e8

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ  ՍտեփաՆ Դանիելյանը Ֆեյսբուքում անդրադարձել է այսօրվա հանրահավաքին։ Ի՞նչ պետք է ասվեր և արվեր ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի ժամանակ, սակայն չասվեց ու չարվեց,- հարց է տվել նա եւ պատասխանել. «-Կուսակցությունների հանդեպ առկա անվստահությունը հաղթահարելու համար պետք էր կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնություններից կազմված միասնական ֆորմատ ձևավորվեր, որը պետք էր որոշումների ընդունման բաց և թափանցիկ հարթակի վերածվեր: -Պետք էր հստակ ասվեր, որ նպատակը Սերժ Սարգսյանի հեռացումն է և այդ նպատակին հասնելու համար վերոհիշյալ հարթակում միասնական քայլեր կմշակվեն: -Պետք է հայտարարվեր, որ ձևավորվում է վերկուսակցական փորձագետների բաց խումբ, որը հաջորդ հանրահավաքի ժամանակ կներկայացներ կոնկրետ քայլեր, որոնք անհրաժեշտ են իշխանափխոությունից հետո իրականացնելու համար: Առանց վերոնշյալ գործողությունների և մեթոդաբանության մենք հերթական անգամ հայտնվում ենք այն իրողության առջև, երբ պարզ չէ, թե ո՞վ է որոշումներ ընդունում և որն այդ որոշումները ընդունողների նպատակը: Առանց այդ քայլերի չի կարող լինել համաժողովրդական շարժում»: