Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ջախջախեց «Միկային»

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 15-րդ տուրի երկրորդ խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ջախջախեց Երեւանի «Միկային»: Հանդիպման արդեն 1-ին րոպեին փյունիկցիների նորեկ Ջորջ Օդիամբոն բացեց հաշիվը: Այնուհետեւ աչքի ընկան Արման Հովհաննիսյանը, Վարդան Բակալյանը եւ Կարեն Եսայանը: «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթանակ տարավ եւ վաստակած միավորներով (20) հավասարվեց 4-րդ տեղում գտնվող «Գանձասարին»: