Մարտի 1-ի գործով աշխատանքներ են իրականացվում. Գ. Կոստանյան (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ-քննչական աշխատանքները, որպեսզի ապահովվեն արդյունավետ քննչական գործողություններ. լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ «Աշխատանքներ արվում են, բայց քրեական գործի փուլում ամեն պահ չի կամ ամեն տեղեկատվություն չէ, որ այդ պահին հրապարակման ենթակա է»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Կոստանյանը։ Անդրադառնալով Ուկրաինայի դատախազի շքեղ առանձնատան նկարներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ դրանք իր վրա շատ վատ տպավորություն են թողել։ Իսկ արդյոք գլխավոր դատախազը ցանկություն ունի՞ նման առանձնատուն ունենալ, հարցին վերջինս պատասխանեց. «Շքեղությունը եւ ցանկությունը տարբեր բաներ են»։ Պարոն Կոստանյանի անդրադարձը այս, ինչպես նաեւ «Արարատցեմենտ»-ի շուրջ ստեղծված աղմուկին՝ կարող եք դիտել տեսանյութում։