Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քննիչը յուրացրել է զգալի չափով գույք»

Պաշտոնական
742cb6030a60327bc92082691fbd74d9

Դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության ընթացքում քննիչը պարզաբանումներ, ստուգումներ կատարելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը և գումար ու չնայած իր բանավոր բազմաթիվ պահանջներին` դրանք յուրացնելով չի վերադարձրել: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ