A
A
Վրաստանի նախագահը գալիս է Հայաստան
Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Վրաստանի Նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: