Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի բլից առաջնություն գրողների միջեւ

Սպորտ
shess-1

Հայաստանի գրողների միությունում այսօր բացվեց շախմատի ակումբ, որտեղ իրար հետ կարող են մրցել մտքի խաղի սիրահար գրողները: «Նման մտահղացում վաղուց կար, քանի որ մեր գրողները միշտ էլ հարգանքով են վերաբերվել շախմատին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցի հետ միասին ինձ հաջողվեց իրականացնել այն։ Արդեն այսօր մենք կազմակերպեցինք բլից առաջնություն գրողների միջեւ», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։ Գրողների միության ղեկավարը նաեւ նշեց, որ պատրաստվում են ակումբում հանդիպումներ կազմակերպել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ։