Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսը հրաժարվում է սպասարկել գյուղը

Հասարակություն
7bde042d13bace3e9de757ba5ddbec10

Շուրջ 10 օր է՝ Արարատի մարզի Նորաբաց համայնքի բնակիչները զրկված են տրասնպորտային միջոցից։ Նրանք ահազանգում են, որ ներքաղաքային 54 համարի ավտոբուսը հրաժարվում է սպասարկել Նորաբաց համայնքը։ Բնակիչների խոսքով՝ երթուղու վարորդները հրաժարվում են գյուղ մտնել՝ քարուքանդ եղած ճանապարհների պատճառով։ Գյուղացիները պատմում են, որ խնդրի մասին տեղյակ են նաև մարզպետարանում, սակայն ինչպես իրենք են ասում՝ «սայլը տեղից դեռ չի շարժվել»։ Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանի փոխանցմամբ՝ երթուղին 1 ժամից կսկսի աշխատել։ «Ա1+»-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ ժամեր առաջ 54 համարի երթուղայինը սպասարկող ավտոպարկի հետ փորձել է խնդրին լուծում տալ. «Քիչ առաջ իրենց մոտ տրանսպորտի հարցն էին կարգավորում, խոստացել են մեր գյուղով քշելը»։ Նա նաև հատնեց, որ ճանապարհները մասամբ փոսալցրել են, իսկ վարորդները համաձայնվել են շարունակել երթուղին միայն բարեկարգ ճանապարհի դեպքում։ «Ա1+»-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանին։ Պատկան կառույցը մեզ խոստացավ հարցին պատասխանել օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում։