Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. Երթեւեկության նոր կարգ

Հասարակություն
b3e81cc056f13e96f923d9c75da6a763

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է լինելու տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՃՈ