«Carrefour»-ը՝ 6 ամսից «Երեւան Մոլ»-ում. լուսանկարներ
«Carrefour»-ի հայաստանյան պատասխանատու Քրիստիան Դինեյն այսօր «Երեւան մոլի» բացման արարողության ժամանակ ասել է, որ վեց ամսից «Երևան մոլի» տարածքում բացվելու է «Carrefour» հիպերմարկետը: Նա չի մանրամասնել, թե ինչու «Carrefour»-ը չներկայացավ «Դալմա Գարդեն մոլ»-ում։ Բացմանը ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկհարկանի համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին: Համալիրն զբաղեցնում է 59, 900 քմ ընդհանուր տարածք և կառուցված է առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով: «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի շուրջ 120 խանութներում ներկայացված են բազմաթիվ աշխարհահռչակ ապրանքանիշեր: Կենտրոնում շուրջ 10000 քմ տարածք հատկացված է հանրահայտ «Կարֆուր» հիպերմարկետի համար՝ կառուցված հանրահայտ այդ առևտրային ցանցի չափանիշներին և որակական պահանջներին համապատասխան: «Կարֆուր»-ի բացումը նախատեսված է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: «Երևան Մոլ»-ում, պատասխանատուների հավաստմամբ, ստեղծված է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն: