Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը շնորհավորել է գրողին

Կարևոր լուրեր Պաշտոնական
Maxim-Hovhannisyan-300x225

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանին` ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգարժան Մաքսիմ Երվանդի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ինչպես հայրենի Արցախում, այնպես էլ նրա սահմաններից դուրս Դուք հայտնի եք որպես անվանի գրող, հրապարակախոս, լրագրող ու մտավորական, որպես մեծ հայրենասեր ու քաղաքացի, ով ամենածանր իսկ պահերին միշտ եղել է իր ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով ու խնդիրներով, արտահայտել արցախահայության ձգտումներն ու նպատակները: Ձեր բազմաթիվ ստեղծագործություններն ու հրապարակումները, Ձեր անցած հարուստ ճանապարհը դրա վառ վկայությունն են, ինչի համար էլ վայելում եք հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը: Եվ այսօր, նայելով ապրած տարիների բարձունքից, Դուք կարող եք լինել հպարտ, քանի որ անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին եւ արժանի ներդրում ունեցել հանուն անկախության ու ազատության մեր երկարամյա պայքարում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր հաջողություններ»: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ