Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. «Ես միայն մի բան կասեմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
serg-sargsyan

ԵԿՄ համագումարին Սերժ Սարգսյանն իր ելույթում հիմնական շեշտադրումն արեց Ադրբեջանի կողմից սադրանքների ու հայատյաց քաղաքականության վրա: Ըստ նրա՝ Ադրբեջանում հայատյացությունը դարձել է հայրենասիրության հոմանիշ. «Հունվար, փետրվար ամիսները Ադրբեջանում գերծանրաբեռնված են սեւ օրերով, թե ինչու է այդպես ստացվել, դա այլ հարց է, սակայն հիմնականում մեղադրում են հայերին, բայց ոչ իրենց: Նրանց կողմից վերջին դիվերսիոն անհաջող փորձն էլ հենց հունվարի 20-ին էր: Դրա մասին ես միայն մի բան կասեմ՝ Ադրբեջանին հաջողվում է իր ժողվորդին կեղծել անգամ այդ օրվա փաստերը»: Դիմելով ԵԿՄ անդամներին՝ նա նշեց, որ իր փաստարկը նրանք են ու բոլոր այն հայորդիները, որոնք այսօր պատրաստ ենք զենք կրել ու պահպանել սահմանը. «Միանգամից կարող եմ ասել, որ դրա կարիքը չի լինելու հենց այդ պատրաստակամության շնորհիվ»: Նա նկատեց նաեւ, որ նոր սերունդը երբեմն ավելի լավ է պահպանում սահմանն ու գիտակցում հայրենիքին զինակոչվելու գաղափարը, քան հին մարտիկները. « Այն կոչերը, թե նոր սերունդը այլասերված է ու պատրաստակամ չէ, լոկ խոսակցություններ են ու կյանքն այլ բան է ապացուցում: Դուք պետք է լինեք սառնասիրտ ու առաջինը լինեք, որ հայրենասիրություն քարոզեք. տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու»: Սերժ Սարգսյանը նկատեց՝ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ հայտարարում է, թե ՀՀ-ն թույլ է, քանի որ չի թաքցնում իր կորուստները. «Ադրբեջանին թվում է՝ եթե մենք բաց խոսում ենք մեր երկրի խնդրիների մասին, ապա թույլ ենք: Նրանք դա չենք կարողանում հասկանալ, քանի որ այդ արժեքները նրանք չունեն: Հենց դրա համար մենք հաղթել ենք ու այն անշրջելի իրողություն է: Ադրբեջանն ընկավ իր իսկ քարոզչության ծուղակը: Հենց Պաշտպանության նոր նախարար էր նշանակվում, մեկ շաբաթ անց հայտարարում էր, թե շուտով Ստեփանակերտում թեյ է խմելու, մինչդեռ Ստեփանակերտում ոչ մեկը չէր պատրաստվում նրան թեյ հյուրասիրել: Ոչ օբյեկտիվ գնահատականը ոչ մեկին լավ բանի չի հասցրել: Մենք ունենք ազատ Հայաստան ու Արցախ»: Օգտագործելով առիթը՝ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել նաեւ Կենսաթոշակային բարեփոխումներից եւ պարտադիր կուտակային համակարգից՝ նշելով. «Հենց այս բարեփոխումներն են միտված նոր սերնդի համար բարեկեցություն ապահովելու եւ նրանց ամրացնելու իր հողին: Սա ենթադրում է հավատ վաղվա օրվա նկատմամբ ու ապագան հայրենակիցների կողքին կառուցելու ձգտում»: Նա անդրադարձավ նաեւ իրենց սոցիալական վիճակից բողոքող ազատամարտիկների խնդիրներին՝ հայտարարելով. «Մենք գիտենք՝ ով, որտեղ, ինչքան արյուն է թափել, մենք շատ լավ գիտենք նրանց խոսքի արժեքն ու նրանց գործողոթյուն կատարելու ունակությունը: Մենք ուզում ենք, որ ոչ մեկը չպետք է խռոված մնա իր երկրից: Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու՝ երկրի քաղաքացին իրեն իր հայրենիքում պետք է զգա ավելի լավ, քան որեւէ այլ երկրում: Սա է հպարտ հայրենիքի երաշխիքը»: