Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» մարզիչը հրաժարական տվեց

Սպորտ
sport-avetisyan-varazdat

Երեւանի «Փյունիկի» մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է ֆոտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» նախկին հարձակվողը, որն անցած տարի պրոֆեսիոնալ մարզչի արտոնագիր էր ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, իրեն այլեւս չի տեսնում մեծ ֆուտբոլում եւ որոշել է թողնել մարզչական գործունեությունը: Հավելենք, որ մինչեւ Սարգիս Հովսեփյանի նշանակումը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում, նա կատարում էր այդ պարտականությունները, ինչպես նաեւ մարզել է Հայաստանի 17 տարեկանների հավաքականը: