Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստ ԱԱԽ-ում

Պաշտոնական
98ee5cebc3d0b5cd828fcceb975a7b06

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստը: Խորհուրդը ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը և քննարկել զարգացման և ամրապնդման հնարավորությունները: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները: Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ և կմշակվի գործողությունների ծրագիր: Խորհրդի նիստում որոշվել է նաև հետագա աշխատանքներում ներգրավվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում աշխատող համապատասխան ոլորտների հայ գիտնականների և մասնագետների: ԱԱԽ