Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր անձնագրերի համար հերթեր են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
անձնագիր21

Նոր՝ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար մեր քաղաքացիները շարունակում են մի քանի օր հերթ կանգնել անձնագրային բաժիններում։ «Ժողովրդին էս ի՞նչ եք անում. ոչ կարգ կա, ոչ կանոն կա, ոչ մեկ ճիշտ բան չի ասում։ Սա օրե՞նք է, թե՞ խուլիգանություն, ուրիշ ոչ մի բան»,-«Ա1+»-ին ասաց երկար ժամանակ հերթ կանգնած քաղաքացիներից մեկը։ Հունվարի 1-ից գործող օրենքով, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրերի ժամկետը լրացել է, պետք է ձեռք բերեն ID քարտեր։ Ինչպես բոլոր, այնպես էլ Մալաթիայի անձնագրային բաժնում բնակիչների հերթերը գոյանում են վաղ առավոտից։ Նրանց մի մասը հերթագրվելու համար օրեր է անցկացնում անձնագրային բաժնում։ «Առավոտից-իրիկուն, ամսի 10-ից կանգնած եմ»,-ասաց Անահիտ Պետրոսյանը։ Բնակիչներին նաեւ զայրացնում է, որ անկախ հերթերից, անձնագրային բաժնում բնակիչներին սպասարկում է ընդամենը մեկ աշխատակից։ Մանրամասները՝ տեսանյութում