Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոտան»-ի վաճառքը՝ հանուն ամերիկյան աջակցության

Քաղաքականություն
275px-Hayazngerb

Հայտարարություն «Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման իրավունքը հերթական անգամ օտարին հանձնելու փաստը: Համոզված ենք, որ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը պայմանավորված է սեփական անփառունակ իշխանությանը գոնե փոքր-ինչ արտաքին, այս դեպքում ամերիկյան աջակցություն ապահովելու ցանկությամբ: Էապես ցածր գինն էլ հուշում է, որ գործ ունենք վաղուց սնանկ կառավարության ստվերային մեծ շահերի և հանրային ունեցվածքի թալանի հերթական դրսևորման հետ: Հերթական հանցավոր գործարքը արդարացվող բոլոր մասնագիտական և քաղաքական հիմնավորումները ուղղակի ծիծաղելի են և մերժելի: Դատապարտելի ենք համարում նաև այն քաղաքական դիրքորոշումները, որոնք տարբերակված են մոտենում հանրային ունեցվածքի թալանի փաստերին` կախված իրենց արտաքին կողմնորոշումներից: Ազգային հեղափոխության առաջնահերթ խնդիրներից է լինելու վերականգնել բնական պաշարների և դրանց շահագործման ազգային բացարձակ մենաշնորհը, այդ թվում այս սկզբունքի խախտմամբ կնքված բոլոր պայմանագրերի լուծարման միջոցով: «Հայազն» կուսակցության վարչություն