Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ ակտիվիստները բերման են ենթարկվել

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Գիշերվանից սոցիալական ցանցերը տեղեկացնում են, որ Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստների ժամը 02:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանց մեջ են ակտիվիստներ Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Վարդանյանը, Հայկ Պետրոսյանը, որոնք դուրս էին եկել Մարտի 1-ի հանրահավաքի մասին գիշերային իրազեկում անելու, բայց չեն հասցրել։ Ակտիվիստներին 3 ժամ պահել են ոստիկանությունում, ապա վարչական տուգանքի ենթարկել՝ Վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հասարակական վայրի ոչ ճիշտ օգտագործումը Հիշեցնենք, Մարտի 1-ին ՀԱԿ-ը Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպելու։