Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ բնակարանում

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Փետրվարի 7-ին, ժամը 04.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Կենտրոնական փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին թաղամասի թիվ 6 շենքի Ե.Հ.-ին պատկանող 41-րդ բնակարանի բաց պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել՝ 05.22-ին: Ամբողջությամբ այրվել է պատշգամբը (12քմ) և ջերմահարվել` թիվ 43 բնակարանի պատուհանները: ԱԻՆ