Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ելենա Բաշկիրովան ելույթ կունենա Երեւանում

Մշակույթ
MHM84883_copy

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Երեւանում է դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան: «Վերջին անգամ այստեղ եղել եմ մի քանի տարի առաջ, հրաշալի քաղաք է, հրաշալի հանդիսատես»,-ասաց դաշնակահարուհին: Վաղը երեկոյան Ելենա Բաշկիրովան մենահամերգով ելույթ կունենա Արամ խաչատրյան համերգասրահում: Դաշնակահարուհին չբացառեց, որ ապագայում կկատարի նաեւ հայկական ստեղծագործություններ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսն նաեւ այլ թեմայով էր։ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Բրյուսելում օրերս կայացած կլոր սեղանին` Կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերով Եվրակոմիսար տիկին Անդրուլա Վասիլիուի եւ Եվրամիության մի քանի առաջատար փառատոնների ղեկավարների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացել էր «Երեւանյան հեռանկարներ» փառատոնով: Այն համարվում է Եվրոպայի լավագույն փառատոններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երեւանյան հեռանկարներ փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը: «Բացառիկ բան էր, երկնքից ընկած մի բան, որ Հայաստանը մասնակցեց այդ գործընթացին եւ ելույթ ունեցավ: Մեր հարեւան Թուրքիան միջոցներ չի խնայում մասնակցելու` իր վաթսուն տարվա փառատոնով, սակայն չկար; Իսկ Հայաստանը` տասնհինգ տարվա պատմություն ունեցող փառատոնով հանդես եկավ, հնարավորություն ունեցավ ոչ միայն մասնակցելու քսան երկրների հետ, այլեւ ելույթ ունենալու: Չորս երկրներից մեկն էր, որ ելույթ ունեցավ»,-ասաց պարոն Ռոստոմյանը: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանն էլ հավելեց. «Մշակութային առումով մեծ քայլեր արվեցին: Այսուհետ փառատոնի ակադեմիան, որը գործում է Բյուրականում, կգործի իբրեւ Եվրոպական մշակութային եւ կրթական կենտրոն»,- նշեց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը։