Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական գորգեր՝ նաեւ Բուշի ընտանիքում (տեսանյութ)

Մշակույթ
գորգ

Գորգագործ Թամարա Սարիբեկյանը 25 տարվա դադարից հետո կրկին վերադարձել է գորգագործության արհեստին: Արծվաշենցի կինը պատմում է, որ գորգագործություն սովորել է դեռևս մանկուց. «Մեր գյուղում չկար տուն, որ գորգագործությամբ չզբաղվեր, սիրողական մտնում էի իրենց մեջ ու սկսում գործել»: Դեռեւս վաղ միջնադարից Հայաստանում գորգերը համարվում էին կենցաղում առաջին անհրաժեշտության իրեր: Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց: Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր: Գորգագործ տիկին Սաթիկը ասում է, որ այսօր այդ ավանդույթը շարունակում է պահպանվել. «Հիմա էլ ավանդույթը կա, նորից շարունակվում է, ամոթ չի՞ ես իմ աղջկան պսակեմ մի՝ հատ խալի չտամ, իմ ձեռքի աշխատանքը չտամ, դա արդեն ոչ թե ավանդույթ է, այլ պարտականություն»: Հայկական գորգերի հանդեպ հետաքրքրությունը մեծ է ողջ աշխարհում։ Օրինակ, դրանցով հետաքրքրված են նաեւ ամերիկյան հայտնի շոուբիզնեսի ներկայացուցիչներ։ Մեր գորգերը փռված են ամերիկյան Կոնգրեսի գրադարանում, Լիոնի եկեղեցում։ Դրանցից ունի նաեւ Բուշի ընտանիքը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում