Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնամթերքի գինը կբարձրանա (տեսանյութ)

Տնտեսություն
zu1

Հանրապետությունում ամանորյա տոների կապակցությամբ ձվի դեֆիցիտ չի եղել։ Վստահեցնում է Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով հանրապետության որոշ խանութներում ձվի բացակայությունը պայմանավորված էր ցուրտ եղանակով.«Դեկտեմբերի 29-30-ին ամենացուրտ օրերն էին, ձու տեղափոխող բեռնավորված մեքենաների շարժիչները չէին կարողանում աշխատել և ձուն տեղափոխել իրացման կետեր»,- ձվի բացակայության հարցը մեկնաբանեց Հովհաննիսյանը և հավելեց, բոլոր խանութներում կարճ ժամանակ անց կար ձու, բացառությամբ Երևան Սիթիի, որտեղ մինչև մատակարարման մեքենանները տեղ հասնելը խնդիրներ էին առաջացել ձվի հետ կապված։ Աշոտ Հովհաննիսյանը շտապեց տեղեկացնել, որ առաջիկայում ձվի արտադրության անկում և Զատկի տոնին ընդառաջ ձվի թանկացումներ կամ դեֆիցիտ չի լինելու. «Մեր թռչնաֆաբրիկաները ձեռք են բերել շուրջ 400000 վառեկներ, որոնք անցել են արդեն ածան հավերի շարքը, ունենք ավելի շատ ձվի արտադրություն, քան սպառումն է», - նշեց Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետը։ Անդրադառնալով տոներին ձվի թանկացումներին՝ «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանն էլ ավելացրեց, որ ոչ արտադրողների և ոչ էլ ներկրողների կողմից գնի թանկացում չի եղել։ Ըստ նրա՝ ձուն թանկացել է միայն փոքր խանութներում ՝ վերավաճառողների կողմից։ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը նաև նշեց, որ կաթնամթերքի շուկայում հնարավոր են թանկացումներ. «Կաթնամթերքի թանկացմանը ազդում է նաև գազի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, ինչպես նաև կաթի հումքի համար ներկրվող չոր կաթի գինն է ավելացել», - ասաց Աշոտ Հովհաննիսյանը։