Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՋՈՐԴ «ՐՈՈՒԶ-ՐՈՈՒԴ»-ը ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Հայկական պատվիրակությունը դեռ հաստատակամ է, այս ամսվա վերջում մեկնել Բաքու` այնտեղ ՆԱՏՕ կողմից կազմակերպվելիք «Րոուզ-Րոուդ» սեմինարին մասնակցելու համար: Այդ նպատակով դեռեւս լուծվում է մուտքի վիզայի հարցը:

Թեեւ նմանատիպ խնդիր չպետք է առաջանար երկու պետությունների միջեւ, քանի որ երկուսն էլ` եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը ԱՊՀ անդամ-պետություն են: Այնուամենայնիվ, նախադեպը աչքի առաջ ունենալով, երբ ՆԱՏՕ զինավարժությունների ժամանակ հայ սպաների մուտքը Ադրբեջան արգելվել էր, հայերն իրենց մասնակցության հաստատակամության մասին տեղեկացրել են կազմակերպիչներին եւ այլ երկրների համար ընդունված կարգով կփորձեն այցելել Ադրբեջան:

Ի դեպ, արդեն հայտնի է, որ հաջորդ «Րոուզ-Րոուդ» սեմինարն արդեն որոշվել է անցկացնել Հայաստանում: Դա կլինի 2005-ի աշնանը: Հաջորդ տարի Հայաստանում նախատեսվում է անցկացնել նաեւ մեկ այլ միջազգային միջոցառում, որին պետք է մասնակցեն ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն եւ այլ միջազգային կազմակերպությունները:

Այդ առումով դեռ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, ուստի Մհեր Շահգելդյանը առայժմ գերադասում է փակագծերը չբացել: Պարզ է միայն, որ այդ միջոցառումը կոնֆերանս է լինելու: