Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարությունը տուգանում է օրենքի սահմաններում»

Հասարակություն
814be00db5391f76c3013db0124e7bb1

«Ոսկու առք ու վաճառքով զբաղվող ոչ մի անձ միլիոնների տուգանքի չի ենթարկվել։ Ամենամեծ տուգանքը եղել է 700 հազար դրամ։ 2,5 մլն դրամի տուգանք չի եղել, դրա ակտն էլ չկա»,-անդրադառնալով ոսկերիչների գործադուլին՝ «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ղեկավար Լեւոն Խալիկյանը։

Նրա խոսքերով, ոսկերիչները և վաճառողները տեղյակ են եղել, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնելու։

«Այս տարվա սկզբում մենք հանդիպել ենք բավականին մեծ թվով ոսկու առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ և տեղյակ պահեցին, որ Էկոնոմիկայի Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը իրավունք է վերապահվել թանկարժեք իրերի վերահսկողությունը։ Տեղյակ պահելուց հետո ասացինք, որ մեր նպատակը չի տուգանքներ նշանակելը։ Երկու ամիս հետաձգեցինք ստուգումները, որպեսզի իրենք վերացնեն իրենց խախտումները»,-ասաց պարոն Խալիկյանը։

Նրա խոսքերով, տուգանքներից խուսափելու համար հարգորոշման համար պարզապես պետք է վճարել 100-500 դրամ և վերջ.«Այն մարդիկ, որոնք փորձում են ասել, որ ձիու պոչը չի երեւում, ձիու ժպիտը չի երեւում, ասեմ, որ չկա այդպիսի բան։ Օրենքը հստակ ասում է, որ եթե վաճառքն իրականացվում է առանց համապատասխան հարգորոշման և հարգադրոշման, կամ անընթեռնելի է, տվյալ իրերի վաճառքն արգելված է և նշանակված է վարչական տուգանք՝ 50 հազար դրամ։ Տուգանքից խուսափելու համար կարելի է ուղղակի վճարել 100-500 դրամ»,-նշեց Լեւոն Խալիկյանը։

Նա վստահեցրեց, որ տեսչության աշխատանքները բխում են սպառողների շահերից։

Ոսկերիչների բողոքի մասին՝ այստեղ