Իրանի էներգետիկայի նախարարը Երեւանում է
Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը:
Երևանում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ:
Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ քնանրկում է էներգետիկ ծրագրերի` մասնավորապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները :
Մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, այցելել է Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարաության շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով:
Ըստ Էներգետիկայի նախարարության՝ այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: