Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առաջին անգամ կներկայանա Սինգապուրում

Տնտեսություն
f6ffd11f1490335cc7a4faa17033c7fa

Հոկտեմբերի 23-25-ին Հայաստանի ազգային մրցունակությունը կներկայացնի Հայաստանը Սինգապուրում տեղի ունենալիք «ITB Asia 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ՀԱՄՀ-ն առաջին անգամ է մասնակցում սույն ցուցահանդեսին:

Այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 180 երկրներից ավելի քան 9800 զբոսաշրջային ընկերություններ:

Ցուցահանդեսի վայրը ռազմավարական կարևորություն ունի, քանի որ հնարավորություններ է ընձեռում ողջ ասիական տարածաշրջանից ներգնա զբոսաշրջության խթանման համար:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ Հայաստանի հարուստ ժառանգությունը ներկայացնելու և հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու նպատակով:


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ