Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտը կթանկանա ձմռա՞նը

Տնտեսություն
3d1645f924b63fca78e9a4794ec46db8

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ իշխանությունները տրանսպորտի սակագինը կբարձրացնեն ձմռանը:

Խոսելով կուսակցության և քաղաքացիական հանրության գործողություններից` պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին այդ ուղղությամբ հաջողություններ չկան, բայց սա չի նշանակում, որ գործընթացը կանգնած է»:

«Պայքարը նոր է սկսվում, այն ժամանակավոր հաջողությունը, որ ունեցավ հասարակությունը, ես հույս ունեմ, որ հետագայում նույն դիրքերում դուրս կգա` անկախ եղանակային պայմաններից, որովհետև ինչքան հասկանում եմ` այդ որոշման հրապարակումը և իրականացումը իշխանությունները, երևի թե, թողել են ավելի ցուրտ ժամանակահատվածին, այսինքն` ձմռանն է դա սպասվում, որպեսզի բնության օգնությամբ երկարատև ակցիաներ չիրականանան»:

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները տրանսպորտի սակագինը փորձեցին բարձրացնել ամռանը, սակայն հասարակական ճնշման եւ «Վճարում ենք 100 դրամ» ակցիաների արդյունքում ստիպված եղան կասեցնել որոշումը։