Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՏ մասնագետները դիմում են վարչապետին

Տնտեսություն
4f569e0baa6f8cdbbda267202fa202d6

Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն երիտասարդ մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։

Այսօր մի խումբ ՏՏ ոլորտի մասնագետներ հավաքվել էին «Վիասվեր » տեխնոպարկի տարածքում , որպեսզի միասին քննարկեն 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թերությունները:

«Ոչ ոք, երևի, տեղյակ չի կամ հաշվի չառնել , այն ծախսերը ,որ այս մարդիկ ունեն ՝վարկեր, և այլ պարտավորություններ»,- ասաց հաշվապահ Մանե Թանդիլյանը:

Ըստ քննարկման մասնակիցների, եթե իրենց եկամուտները զգալիորեն պակասեն, ստիպված կլինեն արտերկրից աշխատանքի հրավերներ ընդունել։

«Խնդրում ենք կառավարությանը վերանայել դա, չստիպեն մեզ բռնել պանդուխտի ճանապարհը», - հավելեց գիտություններ թեկնածու,դասախոս, ՀՄ 2-րդ կարգի ինժեներ Տիգրան Պետրոսյան

Ծրագրավորող Լևոն Հարությունյանը հիշեցնում է, որ սա այն խումբն է ,ովքեր բավականին բարձր հարկեր է վճարում, և ամեն մեկի հեռանալը կնկատվի պետության վրա:

Նրանք գտնում են, որ այս քայլով կառավարությունը մեծ հարված է հասցնում նաև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։
« ՏՏ ոլորտը շատ ծանր վիճակում կհայտնվի, քանի որ մասնագետները գնալով կնվազի, տեղի կունենան ուղեղների արտահոսք»,-գտնում է ՀՄ 2-րդ կարգի ինժեներ Տիգրան Պետրոսյան


Այս հարցով նամակ է պատրատվել՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին, և այդ նամակի տակ արդեն ստորագրել են 25 կազմակերպություններ :