Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարները չկարողացան հաղթել

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 38-րդ տուրում այնպես ստացվեց, որ աղյուսակի առաջին քառյակը հանդիպեց ներքեւի քառյակի հետ: Այդ յուրահատուկ մրցակցությունը ավարտվեց ավելի ցածր տեղ զբաղեցնող թիմերի առավելությամբ:

Առաջնության ետնապահ Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց 4-րդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարի» հետ: Նախավերջին տեղում ընթացող Երեւանի «Արարատը» Աբովյանում 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի երկրորդ թիմին՝ Երեւանի «Միկային»:

Առաջնության միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել 6-րդ տեղում գտնվող Երեւանի «Ուլիսին»: Այս տուրում հաղթանակ տարավ նաեւ 5-րդ հորիզոնականում ընթացող Դիլիջանի «Իմպուլսը», որը Իջեւանում պարտության մատնեց երրորդ տեղում գտնվող Երեւանի «Փյունիկին»՝ 1:0:

Սակայն մտահոգում է ոչ թե այն, որ Հայաստանի թիմերի մակարդակը գնալով հավասարվում է, ընդ որում ուժեղներն են մոտենում թույլերին, այլ նաեւ այն, որ դրանք շատ քիչ գոլեր են խփում:

Մասնավորապես, այս տարի կայացած 24 խաղերում թիմերը խփել են 45 գոլ, այսւնքն, միջինը մեկ խաղում կազմում է 1,875 գնդակ: «Բանանցը» այս տուրում առաջին գոլը խփեց 2013 թվականում: «Ուլիսը» 6 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 2 անգամ, «Միկան»՝ 4, «Արարատը»՝ 5, «Շիրակը» եւ «Գանձասարը»՝ 7-ական, «Իմպուլսը»՝ 8, «Փյունիկը»՝ 11:

Ինչեւէ, առաջնությունը մոտենում է ավարտին: Վերջին 4 տուրերի խաղերը կկայանան նույն օրը, նույն ժամին, որպեսզի պահպանվի «Արդար խաղի» սկզբունքը: Հաջորդ, 39-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 27-ին:

Մրցաշարային աղյուսակ

1. «Շիրակ» 38 78
2. «Միկա» 38 73
3. «Փյունիկ» 38 59
4. «Գանձասար» 38 59
5. «Իմպուլս» 38 57
6. «Ուլիս» 38 38
7. «Արարատ» 38 31
8. «Բանանց» 38 27