Բացել լրահոսը Փակել լրահոսը
42d2e12eaef91854accae25849350793_1768803200
A A
Հասարակություն

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար պարզվում է։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։