Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (տեսանյութ)

Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, Սոֆթ Կոնստրակտ ընկերության խորհրդի անդամ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության ձևավորման ճանապարհը և անցած ուղին․ «Սոֆթ Կոնստրակտն այս պահի դրությամբ ունի 8000 աշխատակից, օֆիսներ՝ 16 երկրում, և տարբեր գործընկերներ 80-ից ավելի երկրներում», - նշել է Ռոման Բադալյանը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ընկերությունը կարևորում է տեղական տեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը՝ նպաստելով նրանց զարգացմանը և միջազգային տեխնոլոգիական միտումներին համընթաց առաջ շարժվելուն։ Այդ աջակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես ռազմավարություն, այլև որպես ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում։

Երեկոն եզրափակվել է ոչ պաշտոնական միջավայրում ՝ հյուրասիրությամբ և երաժշտությամբ՝ շարունակելով ոլորտի ներկայացուցիչների միջև շփումն ու համագործակցության քննարկումները։