Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» եւ «Գանձասարը» տուգանվեցին

Սպորտ
b8e61297f2783938bb57a920f22892ad

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն արտոնագրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար Գյումրիի «Շիրակ» եւ Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբներին տուգանել է 100 հազարական դրամով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Շիրակը» եւս 50 հազար դրամ տուգանք կվճարի ֆեդերացիային` «Արարատի» հետ խաղին պատգարակ տեղափոխող աշխատակիցներ չապահովելու համար:

Կարգապահական կոմիտեի արձանագրության համաձայն պարզվում է, որ «Շիրակ-2» թիմր չի տեսագրել «Բանանց-2» հետ հանդիպումը, «Փյունիկ-2» թիմը խախտել է կանոնակարգը եւ խաղացրել է բարձրագույն խմբում հայտավորված ֆուտբոլիստ, «Իմպուլս-1-97» եւ «Գանձասար-95» թիմերը չեն ներկայացել առաջնության խաղերին, «Ավան ԵԿՄ-97» -«Թալգրիգ-1-97» ֆուտզալի հանդիպումը չի կայացել ոստիկանության աշխատակիցների եւ բժշկի բացակայության պատճառով: