Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխել են մարզադաշտերը

Սպորտ
b31c6e4e026fa80fa14e06f948b15833

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 38-րդ տուրի «Իմպուլս» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա ոչ թե Արարատի «Այգ» մարզադաշտում, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում դիլիջանյան ակումբը, այլ Իջեւանի «Արնար» մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Իսկ «Ուլիս» - «Շիրակ» հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում: Նշենք, որ հանրապետության չեմպիոնը այս տարի իր մրցակիցներին ընդունում էր Աբովյանի քաղաքային մարզադաշտում:

Որոշվել է նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպման անցկացման վայրը: Այն տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:

Հայաստանի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Մայիսի 4-ին նշանակված 40-րդ տուրի բոլոր հանդիպումները կկայանան մեկ օր շուտ, մայիսի 3-ին: