Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը տնկեց առաջին ծիրանենին

Տնտեսություն
eb65f6cc8f9bc936c07c6f6915bea94e

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մասնակցել և առաջին ծիրանենին է տնկել «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու հիմնարկեքին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքի վրա ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ հիմնած նոր այգում հետագա օգտագործման համար կպահպանվեն ծիրանենու 82 նույնականացված սորտեր:

Ներկայացնելով ծրագրի կարևորությունը մեր հանրապետության գյուղատնտեսության համար, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ վերջինիս իրականացումը ծիրանենու գենետիկ ռեսուրսները հավաքելուց ու պահպանելուց բացի, կխթանի և կամրապնդի նշված պտղի արտադրության կայուն հիմքերը երկրում:
Ցուցադրական այգիներում լայնորեն կներկայացվի նոր ագրոտեխնիկայի կիրառումը և կկազմակերպվեն դասընթացներ մեր ֆերմերների համար: Արտադրական նշանակությունից զատ նշված այգիները կօժանդակեն նաև զբոսաշրջության խթանմանը, մանավանդ, որ մինչև ս.թ. հուլիս ամիսը նախատեսված է հիմնել ևս նմանատիպ հինգ այգիներ:

Հիմնարկեքի մասնակիցների կողմից առաջարկվել է դրանց տարածքը ներառել պետության կողմից պահպանվող հատուկ տարածքների ցանկում:

Այս մասին հայտնում է Գյուղանախարարության մամլո ծառայությունը։