A
A
Կանայք 5-րդն են, տղամարդիկ` 9-րդը
Հայաստանի աթլետիկայի հավաքականը բարեհաջող հասել է Ստամբուլ, չնայած ճանապարհին ավտովթարի է ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը մեր թիմի տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում շրջվել է: Բարեբախտաբար ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել:
Հայաստանի մարզիկներին եւ մարզիչներին տրամադրվել է նոր ավտոբուս, որով նրանք բարեհաջող հասել են մրցավայր եւ մասնակցել Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնությանը:
Հայաստանի կանանց հավաքականը 12 մասնակիցների մեջ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ տղամարդկանց թիմը` 9-րդ հորիզոնականը: