A
A
Ճամփորդելու համար գումար կտան
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հաստատվել է ուղեւորության դրամաշնորհների տրամադրման կարգը
Ըստ նախարարության՝ ուղևորության դրամաշնորհ ստանալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության քաղաքացի 16-30 տարեկան երիտասարդ գիտնականները, ուսանողները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլն, ուղևորության մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան 0001, Աբովյան փ. 9) պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը` համապատասխան երկիր մեկնելու համար մուտքի արտոնագիր (ըստ անհրաժեշտության), դիմումատուի կրթությունը (մասնագիտությունը, որակավորումը) հաստատող փաստաթղթի պատճեն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն եւ դիմումը: