A
A
Թիմերը ընտրեցին Հենրիխ Մխիթարյանին
Ուկրաինական «Команда» օրաթերթի հարցման արդյունքներով Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 2012 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հարցմանը մասնակցել են Ուկրաինայի պրեմիեր լիգայի 15 թիմերի («Շախտյորը» հրաժարվել է մասնակցել) գլխավոր մարզիչները եւ 15-ական խաղացողները: Հենրիխ Մխիթարյանը թիվ մեկ ֆուտբոլիստ է ճանաչվել ձայների ճնշող մեծամասնությամբ, քանի որ 720 հնարավորից վաստակել է 364 միավոր:
Մեր ֆուտբոլիստը ընդգրկվել է նաեւ այս տարվա առաջնության խորհրդանշական հավաքականում: «Շախտյորից» նման պատվի է արժանացել նաեւ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը: