Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթել են Իրանում

Սպորտ
2032c12e2b26b146e41a8f10547ab535

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի հավաքականը դեկտեմբերի 22-23-ին մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված ՙԱրևածագի 10 օր՚ միջազգային A կարգի մրցաշարին, որին մասնակցում էր 13 երկիր` 19 թիմով:

Հայաստանը ներկայացնում էր 8 մարզիկ: 63 կգ քաշային Հայկազ Սամվելյանը և 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը նվաճեցին բրոնզե մեդալներ, որի արդյունքում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը:
ԻԻՀ-ի Թեքվանդոյի ֆեդերացիայի հետ վարված բանակցությունների արդյունքում հայ մարզիկներից 4-ը կմարզվեն Իրանի առաջատար ակումբներում, որից հետո անցնելով ընտրական փուլը` կմասնակցեն Թեքվանդոյի Լիգայի մրցաշարին:
Ֆեդերացիաների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ավանդույթ դարձած համագործակցությունը` համատեղ այցելություններ և ուսումնա-մարզական հավաքներ կազմակերպելու նպատակով:

Հայկական թաեքվոնդոն լուրջ հաջողություններ է արձանագրում արդեն 2 տարի` ինչ այս մարզաձեւի ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնն ստանձնել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Հիշենք, որ այս տարի Լոնդոնի օլիմպիական խաղերում 4-րդ տեղը զբաղեցրեց մեր թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը: