Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Քոթանջյանը` միանձնյա առաջատար

Սպորտ
949c05cafb2df6e7d967fe6c280221ce

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը գերազանց է մեկնարկել Ալ Այնում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Արդեն կայացած 4 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 4 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Այսօր Տիգրան Քոթանջյանը կմրցի ֆիլիպինցի Մարկ Պարագուայի հետ, որը 3,5 միավոր ունի:

Մեր մյուս շախմատիստ, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Նա 5-րդ տուրում կհանդիպի Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: