Արթուր Աբրահամը համաձայն է (տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը լիովին համամիտ է Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկի ընտրության հետ:
«Ես տարվա լավագույն մարզիկ եմ համարում մեր ըմբշամարտիկ տղային` Ջուլֆալակյանին, որը օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել: Մյուսների մասին ոչինչ չեմ կարող ասել», - այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց անվանի բռնցքամարտիկը:
Լրագրողի այն հարցին, արդյոք ինքը իրեն չի տեսնում լավագույն մարզիկի դերում, Արթուր Աբրահամը ասաց. «Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ, ես սիրողական մարզիկ չեմ: Դրանք իրարից բավականին տարբերվում են»:
«Ա1+»-ի մարզական լրագրողի այն դիտարկմանը, որ Արգենտինայում տարվա լավագույն մարզիկ է հռչակվել հենց պրոֆեսիոնալ բնցքամարտիկը, Աբրահամը պատասխանեց. «Այդ հարցը պետք է մասնագետները որոշեն, արդյոք ես կարող եմ մասնակցել հարցմանը, թե ոչ: Դա ինձ չի խանգարում»:
Արթուր Աբրահամը խոսելով առաջիկա ծրագրերի մասին, ասաց, որ Հայաստանում շարունակում է մարզումները, իսկ նոր տարին նշելուց հետո կսկսի անմիջականորեն պատրաստվել Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշ մրցամարտին, որը նախատեսված է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:
Վերջում հնչեցրաց քաղաքական այն հարցին, արդյոք ինքն ունի նախընտրած թեկնածու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում (Արթուր Աբրահամը միաժամանակ Գերմանիայի եւ Հայաստանի քաղաքացիություն ունի - խմբ.), պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ասաց.«Այո, Հայաստանի ներկայիս գործող նախագահը»: