Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանի խոստովանությունը

Սպորտ
d831121bb6130d5d3d9ad9d42a7f9379

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջաւլֆալակյանը, որը այսօր ճանաչվել է Հայաստանի 2012 թ լավագույն մարզիկ, հենց այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում խոստովանեց, որ սպորտը Հայաստանում անձնավորված է:

«Ես 2001 թվականից սպորտի մեջ եմ եւ տեղյակ եմ մեր ըմբշամարտում տեղի ունեցող իրադարձություններից: Եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, մեր շատ առաջատար մարզիկները կամ կփոխեին իրենց մասնագիտությունը, կամ կփոխեին իրենց հանդես գալու երկիրը: Այն գումարը, որը պետությունը հատկացնում է մեզ, շատ քիչ է: Մենք շատ շնորհակալ ենք ՀԱՕԿ-ի նախագահից, որը սիրելով սպորտը, իր անձնական միջոցներով պարգեւատրում է մարզիկներին»,- ասաց նա։

Ջաւլֆալակյանը նաեւ անդրադարձավ վերջերս մեծ աղմուկ հանած հոդվածին, որում հեղինակը կարծիք է հայտնել, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Լոնդոնի օլիմպիական խաղերում 300 հազար դոլար է ծախսել մեր ըմբիշի համար ձեռնտու վիճակահանություն ապահովելու համար:

«Ես շատ լավ հասկանում եմ, թե այդ հոդվածը ում է ուղղված, սակայն դրա համար հոդվածագիրը օգտագործել է իմ անունը եւ ակամայից արժեզրկել իմ նվաճած օլիմպիական արծաթե մեդալը» ,- հայտարարեց 25-ամյա ըմբիշը:

Արսեն Ջաւլֆալակյանը, ամփոփելով 2012 թվականը, ասաց, որ այն հաջող էր եւ մարզական, եւ անձնական առումով:

«Այս տարի ես դարձա օլիմպիական խաղերի մրցանակակիր, ավարտեցի համալսարանը, ամուսնացա եւ ընտանիք կազմեցի: Իսկ դրանք շատ կարեւոր են իմ կյանքում»,- նշեց նա։