Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային լուրեր

Սպորտ
aeac4ef24af54c107cec2b87e0814cfb

Հայաստանի մի քանի շախմատիստներ ներկայումս մասնակցում են միջազգային մրցաշարերի:

Հոլանդական Գրոնինգենում ընթացող մրցումներում հաջող են մեկնարկել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը, որոնք երեք տուրից հետո վաստակել են 2,5 միավոր եւ բաժանում են 4-17-րդ տեղերը: Նրանք առաջատար եռյակից ետ են մնում կես միավորով:

Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 2 միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը, իսկ Մարկ Բասենջյանը 1-ով ընթանում է 68-րդ հորիզոնականում:

Լոս Անջելեսում անցկացվող Մետրոպոլիտենի 23-րդ մրցաշարում Հայաստանից մասնակցող Անդրանիկ Մատիկոզյանը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 2-3-րդ տեղերը: Արթուր Չիբուխչյանը 3 միավորով ընթանում 7-րդ հորիզոնականում:

Աղյուսակը գլխավորում են ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակիցներ Մելիքսեթ Խաչիյանը եւ 12-ամյա Սամուել Սեւյանը, որոնք ունեն 4,5-ական միավոր:

Այս մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: