Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը բացակայում է հայտացուցակում

Սպորտ
977eb65cd527c746a8f3db8c51234d88

Դեկտեմբերի 22-ին Ալ Այնում (ԱՄԷ) կմեկնարկի աշխարհի քաղաքների շախմատի անդրանիկ առաջնությունը:

ՖԻԴԵ-ն նախապես ծրագրել էր մրցաշարն անցկացնել 32 քաղաքների միջեւ, ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցակարգով (խմբային փուլ, փլեյ օֆֆ, եզրափակիչ): Սակայն մասնակցելու հայտ են ներկայացրել 25 թիմ, ուստի կազմակերպիչները վերադարձել են փորձված շվեյցարական մրցակարգին:

Աշխարհի քաղաքների շախմատի անդրանիկ առաջնությանը հայ շախմատիստներից կմասնակցի միայն գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը գլխավորում է Չիկագոյի (ԱՄՆ) հավաքականը:

Ի դեպ, ՖԻԴԵ-ն առաջնությանը մասնակցելու հրավերք էր ուղարկել նաեւ Երեւանին, հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականը համաշխարհային օլիմպիադայի եւ աշխարհի գործող չեմպիոնն է: Սակայն շախմատի հանրապետական ֆեդերացիան հրաժարվել է մասնակցությունից, քանի որ հնարավոր չէր հավաքել բոլոր ուժեղագույն շախմատիստներին (նրանք անհատական ծրագրով են պատրաստվում ներկայումս - խմբ.):