Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը լավագույն է ճանաչվել

Սպորտ
02ab72b6dc0f5dbe06fc2dae4058c48e

BoxSport ամսագիրը 2012 թ Գերմանիայի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է ճանաչել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամին:

Լրատվամիջոցը իր որոշումը բացատրում է այն բանով, որ 32-ամյա բռնցքամարտիկը նախ իրեն է վերադարձրել WBО-ի չեմպիոնական գոտին, իսկ վերջերս պաշտպանել է այն:

Այդպիսով, Արթուր Աբրահամը առաջ անցավ ծանրքաշային բռնցքամարտիկներ, աշխարհի չեմպիոններ Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկո եղբայրներից, որոնք լավագույն էին ճանաչվել համապատասխանաբար 2010 եւ 2011 թթ:

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հռչակվել է տարվա լավագույն մարզիչ: