Իտալական ֆիլմերը «գալիս» են
Դեկտեմբերի 18-ից 23-ը Պետական Համազգային թատրոնում տեղի կունենա Իտալական ժամանակակից ֆիլմերի 3-րդ փառատոնը:
Այս փառատոնն արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ Պետական համազգային թատրոնի համագործակցությամբ: Նախաձեռնությունը ուղղված է հայ հասարակության լայն շրջանակներին եւ կինոյի սիրահարներին:
Փառատոնին կներկայացվի իտալական ժամանակակից արտադրության կարեւորագույն ֆիլմերի ընտրանին իտալերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով:
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը եւ Պետական Համազգային թատրոնը համոզված են, որ այսպիսի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կտրվի հայ հասարակությանը, ովքեր համակրանք ունեն իտալական լեզվի եւ մշակույթի հանդեպ, ծանոթանալ Իտալիայի գերակայող հասարակական, ավանդական եւ գեղարվեստական արտահայտչաձեւերին: