Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շնորհալի»-ն ցույց տվեց իր շնորհքը

Մշակույթ
1e620fcac466a72deb2c72cc2209e328

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան Առաքելական եկեղեցվո հավանավորությամբ արդեն շուրջ հինգ տարի է՝ ինչ գործում է «Շնորհալի» երգչախումբը, որի կազմում ընգրկված են հայ համայնքի շուրջ 35 տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք շաբաթը մեկ անգամ իրենց ազատ ժամերը տրամադրում են հայ երգարվեստին:

Երգչախմբի հիմնադիրն է շնորհաշատ դաշնակահարուհի եւ խմբավար ՝ Արմինե Վարդանյանը, որն 1987թ. ավարտել է Երեւվանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը՝ Սերգեյ Բարսեղյանի դասարանը, որից հետո իր ուսումը շարունակել է ասպերանտուրայում:

2001թ. Արմինե Վարդանյանը մշտական բնակություն է հաստատում Նյու Յորքում եւ այժմ դասավանդում է Լոնգայլնդ շրջանի կոնսերվատորիայում : «Շնորհալի՞ երգչախմբի հերթական համերգը կայացավ դեկտեմբերի 9-ին : Հանճարեղ Կոմիտասյան երգը կրկին հնչեց եկեղեցու կամարների տակ:

Ներկաներին մեծ հաճույք պատճառեց երիտասարդ ջութակահարուհի Նունե Մելիքյանի ելույթը, որը մեծ վարպետությամբ կատարեց Կոմիտասի ,,Կռունկը,, : Երգչախմբի ելութը ընդմիջվեց նաեւ հրավիրված լարային քառյակի ելույթով, որի կատարումները ջերմությամբ ընդունվեց հանդիսականի կողմից:

,,Շնորհալի,, երդչախմբի համերգն անցավ մեծ հաջողությամբ: Երգչախմբի անդամներին եւ անձամբ Արմինե Վարդանյանին շնորհավորեց եւ շնորհակալական խոսք ասաց` Սրբոց Նահատակաց եկեղեցվո հովիվ՝ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը:


Լուսանկարները՝ հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք