A
A
ՀՀ իշխանությունները խնդրել են բացառություն անել
ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի հինգերորդ ամփոփիչ ստուգումը և հաստատել 51.4 միլիոն ԱՄՆ դոլարի տրամադրումը։
Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների դիմումին՝ շուկայում անսպասելի ճնշումների հետևանքով զուտ պաշտոնական միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափի 2012 թ. հունիսի վերջի համար սահմանված կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն անելու և 2012 թ. դեկտեմբերի վերջի համար կատարողականի նույն չափորոշիչը փոփոխելու մասին:
Ասված է ԱՄՀ մամլո հաղորդագրության մեջ։