Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեգործական համերգ

Մշակույթ
bc6b6cf0e248a607e85e611c77692eb0

Նյու Յորքի սբ. Վարդան Մայր տաճարի Գավուքչյան սրահում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ բարեգործական համերգ, որին մասնակցեցին հայ ճանանչված երգարվեստի վարպետները :

Համերգի մասնակիցներին բարի գալստյան խոսք ասաց տաճարի լուսարարապետ՝ Հայր Մամիկոն Քելեջյանը: Ներկաները ջերմությամբ ընդունեցին շնորհաշատ երգչուհիներ՝ Անուշ Բարքլիի, Հասմիկ Մեյխանեջյանի, Նարինե Օջախյանի եւ Անահիտ Զաքարյանի ելույթները, որոնց կատարմամբ հնչեցին՝ Սայաթ Նովայի, Վերդիյի, Ռոսսինիյի, Դոնիցետիյի, Դվորժակի, Պուչինիյի, Ա Տիգրանյանի, Ռ Մելիքյանի, Ա Բաբաջանյանի, Գ Չթճյանի ստեղծագործությունները :

Համերգին նվագակցում էր շնորհալի դաշնակահար Կարեն Հակոբյանը, որի կատարմամբ հնչեց Ա. Բաբաջանյանի «Կապրիչոն» : Համերգը եզրափակեց սբ. Վարդան Մայր տաճարի քառյակը՝ ճանանչված խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր՝ Խորեն Մեյխանեջյանի գլխավորությամբ : Քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները : «Մեր ցանկությունը կայանում է հետեւյալում: Ունենալով պրոֆեսիոնալ բարձր մակարդակի երգիչ- երգչուհիներ, ցանկություն ունենք այսպիսի մի հաերգային շարք ներկայացնեւլ նաեւ Նյու Յուրքի խստպահանջ հանդիսականին՝ ելութ ունենալով հանրահայտ «Կառնեգի հոլլում»: Համերգը բարեգործական էր, որի ողջ հասույթը կտրամադրվի Մայր Տաճարի երգչախմբի ծախսերի համար, որպեսզի կարողանանք հարատեւել Սուրբ Պատարագի երգեցողությունը` սբ. Վարդան Մայր տաճարից ներս»,-ասաց Խորեն Մեյխանեջյանը: Համերգ վերջում փակման խոսք ասաց եւ իր հայրապետական օրհնությունը մաղթեց Գեր. Տեր Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը:

Լուսանկարները՝ հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք