Գնումների ոլորտի նոր ուսումնասիրությունը (տեսանյութ)
«Գնումների աջակցման կենտրոնը՝ ԳԱԿ-ը չի կատարում իր գործառույթները»,-նման գնահատական է տալիս «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն 2011-ի նոյեմբերից մինչև 2012-ի հոկտեմբերն իրականացրած պետական գնումների համակարգի մոնիտորինգից հետո։
«Մենք մոնիտորինգ ենք արել և նկատել ենք, որ ԳԱԿ-ը ոչ մի վերլուծություն այս պահին չի իրականացնում, այսինքն՝ իր կարևոր գործառույթներից մեկի մասով խնդիր ունի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը։
Արտակ Մանուկյանը որպես մոնիտորինգից ստացած երկրորդ կարևոր արդյունք, առանձնացրեց այն, որ ԳԱԿ-ը չի վերաթիրախավորել իր նպատակները, չնայած
2011 թվականի դեկտեմբերին Հայաստանը անդակամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրին։
«Համաձայնագիրը հնարավորություն է տալիս մասնավոր հատվածի ընկերություններին մասնակցել նաև այլ երկրներում անցկացվող պետական գնումների շուկային, այդ առումով, կարծում եմ, ԳԱԿ-ը չի փորձում օժաՆդակել մասնավոր հատվածին, որպեսզի նրանք կարողանան շուկաներում կենսունակ դիրք ունենալ»,-ասաց նա։
Արտակ Մանուկյանը նշեց նաև, որ մոնիտորինգի արդյունքներով՝ պետական գնումների կայքը մատչելի և թափանցիկ չէ այն առումով, որ կայքում չեն թարմացվում համապատասխան հաշվետվությունները։