A
A
Եվրոպական բանկերը վարկ կտան հայաստանցիներին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների միջոցով Հայաստանում գործարարության աջակցման նպատակով տրամադրվող ցածր տոկոսադրույքներով վարկավորման ծրագրերով:
«Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6 ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները 5-8 և ավելի տարիներ:
Վարկերից օգտվելու պայմաններին կարելի է ծանոթանալ ԵՀՄՖ-ի Երևանի և Բրատիսլավայի կենտրոնական գրասենյակներից»,- այս մասին հայտնում է
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը։