Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրաշքների կղզի»-ն կբացի օլիմպիադան

Սպորտ
5a8510729429f75803b0813f334e72e2

30-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսի սիմվոլիկ ժամին` Լոնդոնի ժամանակով ուղիղ 20:12-ին: Այդ մասին տեղեկացրել է միջոցառման գլխավոր ռեժիսոր Դանի Բոյլը:

Բացման արարողության ժամանակ նախատեսված թատերական բեմադրությունը կկրի «Հրաշքների կղզի» անվանումը: Այն կտեւի մոտ 3 ժամ: Բեմադրությանը կմասնակցեն 15000 կամավորներ:

Ինչպես տեղեկացնում է օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, բացման արարողության համար ծախսվել է 36 մլն եվրո: Այն ուղիղ եթերով կարող են դիտել մոտ 4 մլրդ մարզասերներ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի օլիմպիական խաղերը տեղի կունենան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 12-ը: